Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Մամիկոնյաններ
    03:45
    Մամիկոնյաններ
    Մամիկոնյաններ, նախարարական տոհմ Հայաստանում։ Խոսրով Ա Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ IVդ. սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IVդ. վերջին, երբ կենտրոնական իշխանութնունը թուլացել էր, հայ Արշակունիների գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում Մեծ Հայքի թագավորության ամբողջության համար։Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ։ Vդ. 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428–ին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIIIդդ. Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։ Հայաստանում արաբական գերիշխանության ժամանակաշրջանում խալիֆայությունը ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից Բագրատունիները, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ 772-775–ին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIIIդ. վերջին քառորդին և IXդ. սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերականգահին։
    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտումներ: 1195 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Մամիկոնյաններ | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com