Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 13 » Մհեր Մկրտչյան(ՖՐՈՒՆԶԻԿ)
    13:49
    Մհեր Մկրտչյան(ՖՐՈՒՆԶԻԿ)


    Մհեր Մուշեղի Մկրտչյանը (Հուլիս 4, 1930 - Դեկտեմբեր 29, 1993) - նշանավոր հայ դերասան է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։

    Կենսագրություն

    Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

    Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

    1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։

    1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

    Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

    Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

    Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։

    Մեջբերումներ Մհեր Մկրտչյանի մասին

    Մհեր Մկրտչյանը, իրոք , ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...

    Վարդան Աճեմյան


    Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել։

    Աշոտ Մալաքյան (Անրի Վերնոյ)


    Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը` բնության մեծ պարգևը։

    Գևորգ Աբաջյան

    Գրականություն Մհեր Մկրտչյանի մասին


        * Աբաջյան Գ. Եվ ծիծաղ և արցունք աչքերում։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - ֆիլմ, 1990, 20 օգոստոսի։
        * Խաչատուր Ավագյան, Մհեր Մկրտչյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1970, 16 էջ։
        * Ավագյան Խ. Մհեր Մկրտչյանի ուրախ - խոհուն արվեստը. Սովետ. Հայաստան, 1984, 6 մարտի։
        * Գալոյան Ս. Սիրո սահմանները անեզրական են։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - Լրագիր, 1994, 5 հուլիսի։
        * Հովհաննիսյան Թ. Մհեր Մկրտչյանի հետ մահու կենսագրություն. - Երկիր Նաիրի, 1994, 25 մարտի։
        * Հովհաննիսյան Հ. Ողբերգակատակերգական Մհեր Մկրտչյանը. Երկիր, 1992, 17 հունիսի։
        * Մարտունի Հ. Այս ուրախ - տխուր մարդը։ [Մհեր Մկրտչյանի 60 - ամյակը]. - Էկրան, N 7,1990, էջ 4 - 7։
        * Նշանավոր դառնում ես աշխատանքիդ շնորհիվ։ [Մհեր Մկրտչյանի մասին]. - Գրական թերթ, 1984, 22 հունիսի։
        * Չերնենկո Մ. Փոստատար Նիկոլի ծանր աշխատանքը. - Հայրենիքի ձայն, 1983, 6ապրիլի։

    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտումներ: 1380 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Մհեր Մկրտչյան | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com