Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 9 » Միհր
    17:24
    Միհր

    ԱՐԵՎԱԳԱԼԸ: Այս տարի ցերեկը կսկսի երկարել դեկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 03 ժամ 38 րոպեից: Այդ պահը կոչվում է Արևագալ և տիեզերական օրացույցով ավետվում է Ձմեռնամուտը կամ Նոր տարին:

    Հին արիական տոնացույցով Միհր աստծո տոնը նշվում է Արևագալի օրը: Հայոց դիցարանում Միհրն Արամազդի որդին է. Արեգակի, լույսի, ճշմարտության, համաձայնության աստվածը: Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Արևմտյան Հայաստանում, Դերջան գավառի Բագայառիճ գյուղում: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Հնում ՙՄիհրը՚ նույնանուն էր ՙուխտ՚, ՙդաշինք՚ բառերին և այդ բովանդակությամբ էլ միավորում էր արիական ժողովուրդներին՝ տարածվելով Հայաստանից Իրան, Հնդկաստան, իսկ Հռոմեական կայսրության միջոցով՝ նաև Եվրոպա:
    Հայկյան տոմարի ամիսների յուրաքանչյուր ութերորդ օրը կոչվում է Միհր: Այդ անունից է ծագում նաև հայոց սրբավայրերի անվանումը՝ մեհյան: Հետագայում Միհրի անունն ու արարքները մտել են նաև ՙՍասնա ծռեր՚ դյուցազնավեպի մեջ՝ Մեծ և Փոքր Մհերների միջոցով:
    ԱՐԵՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ: 1537 թվականին, երբ իսպանական քրիստոնյա հորդաները ներխուժելով ինկերի գլխավոր բնակավայր Կուսկո, ավերեցին ու կոտրեցին Արևի ոսկե պատկերը` ականատեսը եղան նաև մի անսովոր երևույթի. հազարավոեր ինկեր, որոնց համար Արևն այլևս դադարել էր փայլել և կյանքը կորցրել իմաստը, զանգվածային ինքնասպանություն գործեցին:
    Մարդկային պամությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հին մշակույթներում Արևը համարվել է կյանքի սկզբնաղբյուր ու պաշտվել որպես գերագույն աստված:
    Հին Եգիպտոսի փարավոն Էխնատոնը (բառացի` ՙԱրև աստծուն հաճելի՚) հրամայում է ոչնչացնել մյուս բոլոր աստվածների նշաներն ու պատկերները և աշխարհի միակ կյանք շնորհողն ու պահապան հայտարարվում է Արևը: Մայրաքաղաքում կառուցվում է մի հզոր տաճար, ստեղծվում է նոր խորհրդանիշ`Արևի սկավառակը երկար ճառագայթներով, որ հասնում է երկիր եւ վերջանում մարդկային ձեռքերի մեջ: Նոր երգեր են հյուսվում, որոնցով փառաբանում են Արևի վեհությունը. ՙՔո ճառագայթներն ընդգրկում են երկրներ, քո բարեհաճությամբ դու նվաճել ես նրանց: Հեռու ես դու, բայց մեզ հետ է քո օրհնությունը…՚:
    Որոշ հետազոտողներ հիմնավոր կարծիքներ են հայտնում, որ Հին Եգիպտոսում Արևապաշտությունն այդպիսի կտրուկ միջոցներով իր գագաթնակետին է հասել հայերի անմիջական ազդեցությամբ, որոնք իրենց համարելով արևորդիներ, հին երկրների մշակույթներում հանդիսացել են Արևի պաշտամունքի հիմնական տարածողները: 
    Ցավոք Հայաստանի տարածքում գտնվող արևապաշտական բոլոր տաճարները քրիստոնեության տարածողները 4-րդ դարից սկսած բարբարոսաբար ոչնչացրել ու թալանել են, նպատակային կերպով ավերել են արևի խորհրդանիշները, անողոքաբար սպանել կամ երկրից քշել Արև երկրպագողներին: Համատարած եղեռնից փրկվել է միայն մեկ տաճար …և այն էլ թանգարանի համար: Դա Գառնիի` Արև աստծուն նվիրված տաճարն է, որ տարվա մեջ մի քանի անգամ արևորդի մնացած հայերին շեփորներ է հնչեցնում և դեպի իրեն ձգում նոր արևորդիների: Տարեցտարի ավելանում է նրանց թիվը, ովքեր գիտակցելով տիեզերքի օրենքները, Արևի դիցաբանական իմաստը պահպանում են նաև մեր օրերի համար: Եթե դիցաբանությունից անցնենք գիտականի, ապա Արևը տիեզերքի մի սովորական ու տարածված ՙթզուկ՚ աստղ է, սակայն մեզանից շուրջ 150 միլիոն կմ հեռավորության վրա գտնվող մեր մոլորակային համակարգի միակ կենտրոնական կրակը` բնապաշտական աշխարհընկալման և' գիտական, և' հոգևոր տեսակետներից, կարևորագույն հիմնաքարը, որի շնորհիվ մեր մոլորակի վրա կյանք գոյություն ունի:
    Այսօր էլ, արևորդի հայերը, ամեն տարի դեկտեմբերի 21-(22)-ին՝ Արևագալի օրը, երբ ամեակարճ ցերեկն է, նշում են Միհր-Արև աստծու ծնունդը:
    ՄԻՀՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՎ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ: Սասնա ծռերում Միհրի պաշտամունքն իր շարունակությամբ ակնհայտորեն արտահայտվում է Մեծ և Փոքր Մհերներով:
    Սակայն Փոքր Մհերին ժառանգությունից զրկելու հոր անեծքը չունի և չի կարող ունենալ պատմական ակունքներ, այն երբևիցե չի արտահայտվում հին հայկական մշակույթում: Կեղծ և պարտադրված է նաև Փոքր Մհերի՝ ժայռում կամավոր փակվելու հայեցողական պահվածքը, այն նույնպես չի կարող ունենալ արիական ծագում, և թողում է սեփական ուժերի հանդեպ անվստահության, ազգային թերարժեքության զգացում, սերմանում պարտվողականության հետ հաշտվողականություն ի տարբերություն իրենից դուրս այլ առյուծ չընդունող Մեծ Մհերի պահվածքի:
    Քիրստոնեական գաղափարախոսությունը տարածվեց՝ հին հայկական մշակույթի անխնա ոչնչացումով, իսկ ժողովրդի ընդերքում պահպանվեց իրապատումից, իր փառահեղ նախնյաց դյուցազներգությունից ընդամենը մասունքներ,որը ցավոք, ժամանակի ընթացքում համեմվեց մեկ այլ կենտրոնական հերոսով, հին կտակարանից մուծված Դավիթ անվանումը: Թեկուզ շատ դժվար է, սակայն անհրաժեշտ է կռահել և ասել, որ Մեծ և Փոքր Մհերների միջև տեղ գրավված Դավիթը` հրեական Դավթի հետ շփոթության մեջ գցելու նպատակային հեռանկար ուներ, արհեստական և նախօրոք մտածված որոգայթ է` փակուղի տանող վերջաբանով: 
    Սասնա Ծռերը՚ ենթակա է հրեազրերծման: 
    Մեզ իրական դյունացազնավեպն է պետք՝ զուտ արիականը: 
    Հեղինակ:Ներսես Ներսիսյան
    Կատեգորիա: Հեթանոս աստվածներ | Դիտումներ: 1240 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: միհր, աստվածներ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com