Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Մովսես Խորենացի
    03:20
    Մովսես Խորենացի

    Մովսես Խորենացի (Հունվարի 13, 410 թ. - 488 թ.), Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր և այլ պատվանուններով:

    Կյանքը

    Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, Տարոն գավառի Խորնի գյուղում։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ 431 թ. Հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Սլեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, դիցաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին, լինում են Հռոմում, ապա մեկնում են Աթենք և ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ. փետրվաից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»: Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան:

    Աշխատություններ

    Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խերոնացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններ։ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։

    Պատմություն Հայոց


    Ողբը

    Մովսես Խորենացու հայտնի աշխատություններից է «Ողբը»։ Այս գրության մեջ խախտվում է երկրի ողջ բարոյական կյանքը, արմատավորվում են անկարգությունները, հիմնավորվում է տգիտությունը, երևան են գալիս փողով ընտրված և ոսկեսեր ուսուցիչներ, կեղծավոր և սնափառ կրոնավորներ, հպարտ ու դատարկախոս պաշտոնյաներ, ծույլ և ինքնահավան պաշտոնյաներ։ Ահա մի փոքրիկ հատված այդ գրվածքից. «Ողբու՜մ եմ քեզ Հայո՛ց աշխարհ, ողբու՜մ եմ քեզ, որ բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացան անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությունն ու չարությունը»։

    Աստվածաբանական աշխատություններ

    Մովսես Խորենացու գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խերոնացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։ Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։ Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը V դ. հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլ-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ։

    Թարգմանություններ

    Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։ Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը։ Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից է համարվում

    Գիրք պիտոյից

    «Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթութիւնների) ժողովածու է: Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների՝): Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով: Դրսևորել է Ս.Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն:

    Այլ

    Մովսես Խորենացուն են վերագրվում նաև Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնությունը՝ «Մովսիսի Քերթողահօր մեկնութիւն քերականի» խորագրով, քերականական բովանդակություն ունեցող մի քանի փոքր գրվածքներ, «Աշխարհացոյց»-ի (1881) բնագիրը և այլն:

    Պատմական արժեքը

    Ճիշտ է ասված, որ Խորենացին առաջինը փորձեց ցույց տալ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչ ճանապարհ ենք անցել։ Այս պատմության մեջ զետեղված են ճշգրիտ ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր դեպքերը։ Խորենացին և՛ պատմագետ է, և՛ պատմաբան։ Նրա համար ամենակարևորը պատմական ճշմարտությունը հայտնաբերելն է։ «Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»,- ասել է Խորենացին։

    Պատմության գեղարվեստական արժեքը

    Իր երկը Մովսեսը շարադրել է աշխույժ և համաչափ։ Նա կյանք է տվել իր պատմությանը նկարագրություններով, որոնցից է Երվանդակերտ քաղաքի նկարագրությունը։ Այդ քաղաքը նա համեմատել է չքնաղ կնոջ դեմքի հետ։ Խորենացին իր պատմության մեջ օգտագործել է մի շարք ասույթներ, որոնք հետագայում դարձել են թևավոր խոսքեր։ Ահա դրանցից մի քանիսը.

    • Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է այնքան էլ գրավում է։
    • Քաջերի սերունդները քաջեր են։
    • Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ։

    Խորենացին այս պատմության մեջ արտահայտել է իր զգացումները՝ ուրախությունը, տխրությունը, հպարտությունը, վիշտն ու իղձը։ Խորենացու միակ նպատակն է եղել տեսնել իր հայրենիքը միասնական, հզոր ու լուսավոր։

    Գրականություն

    Մկրտիչ Մկրյան, Մովսես Խորենացի, Ե., «Հայաստան», 1970, 231 էջ։
    Կատեգորիա: Պատմիչներ | Դիտումներ: 6334 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Խորենացի, Մովսես | Ռեյտինգ: 4.5/10
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com