Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Մուրացան
    03:19
    Մուրացան


    Մուրացան (իսկականը՝ Գրիգոր Տեր–Հովահաննիսյան, 1.12.1854, Շուշի–30.8.1908, Թիֆլիս) ― հայ գրող։

    Կենսագրություն

    Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է մասնավոր դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել Շուշիի թեմականում, որն ավարտել է 1873–ին։ Մեկ տարի կատարելագործվել է ֆրանսերենի իմացությունը, երկու տարի հայոց լեզու և պատմություն ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանեի դպրոցում։ 1877–ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում, ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետև գրել «Հասան–Ջալայան ազգի համառոտ տոհմագրությունը» երկը։ 1878–ին մեկնել է Թիֆլիս։ Սովորելով հաշվապահություն՝ աշխատանքի է անցել առևտրական տներից մեկում, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը։ Մուրացանի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական հանդեսներում ու թերթերում՝ «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Արձագանք», «Թատրոն», «Լումա»։

    Շուշիում գործում է Մուրացանի անունը կրող միջնակարգ դպրոց։

    Ստեղծագործական աշխատանք


    Մուրացանի գրական նախափորձերը վերաբերում են վաղ պատանեկության տարիներին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայրենասիրության բանաստեղծական ռոմանտիկ ներշնչումներ, որոնց նմուշները ժամանակին լույս են տեսել «Արարատ» և «Արշալույս Արարատյան» պարբերականներում։

    Մուրացանը գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900–ին, «Թատրոն» հանդեսում։ Սյուժեն ընտրելով XIII դ. թաթար–մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժողովրդի «բարոյական արժանավորությունը»։

    Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880–ական թթ. սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը». Մուրացանը դրան հակադրում էր «Բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ և կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝ եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաջորդելով բացահայտ միտումնավորություն։ «Հայ բողոքականի ընտանիքը» վիպակում, «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպում նա արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր, քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Հարուստները զվարճանում են» (1884), «Ինչ լայեղ է» (1885), «Անպաճառ իշխանուհի» (1886) պատմվածքներում և «Չհաս է» (1886) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ Մուրացանը հայացքն ուղղում է դեպի պատմական անցյալը։ «Գևորգ Մարզպետունի» (1896) վեպը նրա ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է. արտացոլելով X դ. Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները, Մուրացանը ցույց է տալիս անձնական երջանկության և պարտականության ողբերգական ներհակությունը Աշոտ Երկաթ թագավորի կերպարում։ Ըստ Մուրացանի, թագավորը, այսինքն՝ պատմական անհատը, իրավունք չունի ազատ լինելու, իսկ ազատ անհատը՝ թագավոր։ Այս տեսակետից սպարապետ Գևորգ Մարզպետունին մարմնավորում է գրողի իդեալը։

    «Անդրեաս երեց» պատմավեպի սյուժեն վերցված է Հայաստանում XVII դ. սկզբի պարսկական տիրապետության շրջանի իրադարձություններից, պատկերում է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու։

    «Տիկին Փիլարյանի վիշտը» (1897), «Պսակների բողոքը» (1899), «Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին» (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում լիբերալիզմի գաղափարախոսներին։ «Խոջիվանքում» (1886), «Հանելուկը լուծվեցավ» (1890), «Երկուսից որը» (1891), «Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում» (1897), «Ցպահանջ» (1899) պատկերներում բացահայտվում են մարդկային հոգեբանության տարերքում թաքնված անբացատրելի պարադոքսները։

    Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ Մուրացանը թեև ականատես եղավ այդ դպրոցի քայքայմանը, սակայն մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։

    Գրականություն Մուրացանի և նրա ստեղծագործության մասին


    • Արսեն Տերտերյան, Մուրացանը որպես մտածող և գեղագետ։ Գրական քննադատական ուսումնասիրություն (արտատպած «Շողեր» ժողովածուից), Ս, Պետերբուրգ, 1913, 139 էջ։
    • Արսեն Տերտերյան, Մուրացան, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971, 280 էջ։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 1568 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Մուրացան | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com