![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
![]() |
200 |
Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
Միացեք քննարկումներին |
|
15:37 Ներսես Շնորհալի |
![]() Ծնվել է Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել: Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում` եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ: Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ` հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա): 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ: Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը` լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել: Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Ողբ Եդեսիոյ» (1145-46)` հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ` բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ Վախճանվել է 1173 թ. օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։ Հանելուկներ * * * Ծնվում է ու մեծանում, (Արև) * * * Ամբողջ օրը տանը մնում, (Կատու) * * * Հողն է մտնում, մահանում, (Ցորեն) * * * Չորս ոտք ունի, բայց շուն չի, (Կրիա) * * * Տուն է սպիտակ, լայնատարած, (Գիրք) * * * Ամբողջ օրը քուն չունի, (Մեղու) * * * Արքա չունեն, սակայն արագ (Մորեխ) * * * Գիշերով է նա լույս տալիս, (Լուսին) * * * Տեսա իմ հոգու հոգին Սրի բերան նա ընկավ, (Ցորեն) * * * Հսկայական փռում թխած (Լուսին) * * * Նա որսորդ է չար ու անգութ, (Հովազ) * * * Ճարտարագետ և իմաստուն, (Մեղու) * * * Մի օձ կա մեծ, գույնը կապույտ, (Գետ) * * * Մանուկն եկավ՝ պայծառ, անգին, (Գարուն) * * * Մի տախտակ կա քառանկյուն, (Դուռ) * * * Նա ապրում է շարժուն տան մեջ, (Ձուկ) * * * Երեկ տեսա մի քարավան (Մրջյուն) * * * Մի թռչուն կա շատ իմաստուն, (Սագ) * * * Կա մի գմբեթ` բարձր ու լայն, (Երկինք) * * * Խոսում է նա, լեզու չունի, (Նամակ) * * * Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք, (Արև) * * * Թռչուն անթև ու անփետուր, (Միտք) * * * Հողից շինեցին, (Խնոցի) * * * Մի բան գիտեմ զարմանալի, (Սանր) |
|
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
Հայկական տոմար |
|
Armenian history |
|
История Армении |
|
Մարզեր |
Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
Հայաստան |
Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
200 |
Հիշիր |
![]() |