Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Պապ
    03:41
    Պապ
    Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավան էր կառուցում` Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը:Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը` Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային` նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի: Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։
    Կատեգորիա: Թագավորներ | Դիտումներ: 1164 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Պապ | Ռեյտինգ: 1.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com