Սիամանթոն(Ատոմ Յարճանյան) (1878 - 1915) ― արևմտահայ բանաստեղծ, բանասեր։
Սիամանթոն ծնվել է 1878 թ. հունվարի 1-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։ 1892 թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնտեղ նա երկու տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, իսկ այնուհետև Պերպերյան վարժարանում։
1896 թ. Հայկական արյունալի ջարդերից հարկադրված փախչում է Եգիպտոս՝ դպրոցը չավարտած։ 1897 թ. Սիամանթոն մեկնում է Եվրոպա ժնևի քոլեջի ծաղկաբուծական բաժնում սովորելու։ Մի քանի ամիս քոլեջում սովորելուծ հետո Սիամոնթո մեկնում է Պոլիս, որտեղ երեք տարի հաճախում է Սորբոնի համալսարանի բանասիրական բաժին։ Այնտեղ նա ուսումնասիրում է Եվրոպական գրականությունը և բավականին ընդլայնում է իր մտահորիզոնը։ 1898 թ. նա լինում է Ավստրիայում և Շվեյցարիայում։
1902թ. լույս է տեսնում Սիամանթոի բանաստեղծությունը «Անդրանիկ» ժողովածում։ Գրական քնադատները դրվատանքով են խոսում երիտասարդ բանաստեղծի ստեղծագործական բացառիկ կարողությունների մասին։
1909 թ. Սիամանթոն մեկնում է Ամերիկա, տարագրության այս սրտամաշ տարիների մասին է գրված «Հայրենի հրավեր» հայրենաբաղձ երգերի շարքը։
1910 թ. հրատարակվում է «Ամբողջական գործը» հատորը:
1913 թ. Սիամանթոն այցելում է Անդրկովկաս, լինում է Թիֆլիսում և Էջմիածնում։
1914 թ. վերադառնում է Պոլիս., 1915 թ. այլ արևմտհայ մտավորականների հետ վայրենաբար սպանվել է թուրքերի ձեռքից։