Վարդան Մամիկոնյանը (ծննդյան թիվն անհայտ- 451թ. մայիսի 26) -- 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ։
Ըստ Եղիշեի՝ Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատար: Այդ ճակատամարտը տեղի ունեցավ 451 թվականին, Հայաստանի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում: Հայոց բանակը բաղկացած էր 66,000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 300,000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Պատերազմը վերջացավ ի նպաստ պարսիկներին, սակայն նրանք չկարողացան կրոնափոխ դարձնել հայերին: Բարոյական հաղթանակը հայերինն էր: Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում: Հետագայում նա դասվել է սրբերի շարքը: