Հարությունյան Արտաշես, ծնվել է 1973թ. Մալքարա գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), բանասեր, թարգմանիչ, հրապարակագիր, գրաքննադատ, Հայոց ցեղասպանության զոհ:
Ոսկերիչյան Եսթեր, ծնվել է Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցչուհի Սբ. Ստեփանոսի Աղջիկների վարժարանում: Հայոց ցեղասպանության զոհ:
Թերճիմյան Գևորգ, ծնվել է 1886թ. Կեսարիա քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), «Մասիս» մարմնամարզական միության ատենապետ, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ: