Խարախանյան Ներսես եպսկ. Նազարեթի, ծնվել է 1847 թ. Ավրան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ, 1909-1915 թթ. Մշո առաջնորդ, վախճանվել է բծավոր ժանտատենդից 1915 թ.:
Գեղամ Տեր-Կարապետյան, ծնվել է 1865 թ. Խեյբիան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ Մշո Մուրադ-Մխիթարյան վարժարանում, Օսմանյան խորհրդարանի անդամ, Կ. Պոլսի Հայոց Ազգային ժողովի անդամ, դաշնակցական գործիչ, գրող, թղթակից, նահատակվել է 1918 թ.:
Կյուրճյան Մելքոն, ծնվել է 1859 թ. Հավավ գյուղում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հայագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգային երեսփոխան, Հայոց ցեղասպանության զոհ:
Ռուբեն Զարդարյան, ծնվել է 1874 թ. Սեվերեկ գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), գրող, հրապարակախոս, ուսուցիչ, հասարակական գործիչ, <<Ազատամարտ>> օրաթերթի խմբագրապետ, Հայոց ցեղասպանության զոհ:
Կոզիկյան Գարեգին Կարապետի, ծնվել է 1878 թ. օգոստոսի 17-ին Բալու քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ջրախեղդ է եղել 1915 թ.: