|
Գլխավոր » Գրողներ
Խնկո Ապեր (Խնկոյան Աթաբեկ Հովհաննեսի, 19.10.1870, Սպիտակ–8.10.1935, Երևան) ― հայ խորհրդային մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910–ին եղել է ուսուցիչ։ 1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս.Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» պարբերականներին։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր», լույս է տեսել 1890։ Խորհրդային կարգեր հաստատելուց հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակույթային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ։ Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքի հեղինակ է։ Առավել հա
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Արեւմտահայերէն տարբերակ՝ Դանիէլ Վարուժան Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (Ապրիլ 20, 1884 - Օգոստոս 26, 1915) ― 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ: Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը: Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Գուրգեն Գրիգորի Մահարի (Օգոստոսի 1, 1903, Վան- Հունիսի 17, 1969, Պալանգա, Լիտվա), թաղվել է Երևանում) - հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Կենսագրություն Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում: Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն: Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության փոխեց նրա ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Գևորգ Էմին, (Սեպտեմբեր 30, 1919 – Հունիս 11, 1998) - հայ գրող, բանաստեղծ։ Ծնվել է Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: 1940-ին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը: 1942-1944-ին ծառայել է խորհրդային բանակում: 1949-1950-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56-ին` ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում: 1951-54-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-72-ին` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը:
"Գևորգ Էմին, Իմ մասին”: -Այն բանի համար, որ ես այսոր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին:Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտութ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, Հունիս 13, 1899, Գորիս – 1937) ― հայ խորհրդային գրող, կինոդրամատուրգ, բանասեր, թարգմանիչ, գյուղատնտես։
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|