Գառզու (Ժան Գառզու, նաև Զուլումյան Գառնիկ Հարությունի, Հունվարի 1, 1907 - Օգոստոսի 12, 2000) — ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։ Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում, 2000 թվականի օգոստոսի 22–ին։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929-ին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պատեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929-ից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938-ին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարչական ոճ1950-ական թվականներից սկսած, Գառզուն մեծ համբավի է արժանացել, երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերզամական տրամադրությունները խորհրդանշող պատկերները։ Գառզուի գործերում իրականությունը ասես կերպարանափոխվել, վերածվել է եռանդագին ու նրբագեղ գծերի հյուսվածքի՝ տեսիլ–աշխարհներ։ Նրա գծանկարի կարևոր խնդիրներից է՝ արարել ինչ-որ տիեզերական տագնապի և դրախտային զգացման խորհրդավոր մթնոլորտ։ Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թվականին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Ներկայացնում եմ Գառզույի նկարներից: Գառզու. «Նոտր Դամի տեսարան» (1948 թ.)«Նավահանգիստ» (1971 թ.) Գառզու. «Երկաթուղի» (1968 թ.) «Պոմպեյ» (1975 թ.) Տեսիլքների պալատը, Գառզու, 1968 Նկարիչը և ժամանակը, Երևան, 1987 Երկնագույն իշխանուհին,1966
|