|
Գլխավոր » 2011 » Հուլիս » 29
Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի (28.4.1865, Զաքաթալա–31.3.1917, Թիֆլիս) ― հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակորտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881–ի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883–ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885–ին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։
|
Թեքեյան Վահան Միհրանի (1878–1948) ― հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
|
Ռուբեն Զարդարյան (1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս: Հրաչ Զարդարյանի հայրը: Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն: 1892-1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903-1904): 1905-1908-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» օրաթերթը: Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թեր
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), (21.10.1863, Կ.Պոլիս–19.7.1934, Կ.Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։ 1879–ին ավարտել է Կ.Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ.Պոլիսի վարժարաններում։ Գրական–հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898–ին Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի(ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե.Տեմիրճիպաշյանին, Ռ.Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ.Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադրի հետևել և արձագանքել
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Վեսպեր (Մարտիրոս Տիգրանի Դաբաղյան, 1893, ապրիլի 28 - 1977, սեպտեմբերի 20) - հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Վեսպերը աստղի անուն է, որով մկրտվել է բանաստեղծը դպրոցական տարիներին։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը` Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան դպրոցում, ապա պետական ուսուցչանոցում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։ Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
|
Վահրամ Ալազան (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև` Գարբուզյան, 1903, մայիսի 6 (նոր տոմարով` մայիսի 19) Վան -1966, մայիսի 17, Երևան) – հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Վ. Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։ Վահրամը անձամբ տեսավ և ապրեց հայոց ցեղասպանության ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրեց ծնողներին, մի կերպ հասավ Երևան և ապաստան գտավ որբանոցում։ Այստեղ նա ուսմանը զուգընթաց, մասնագիտացավ գրաշարության մեջ։ 1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Գառզու (Ժան Գառզու, նաև Զուլումյան Գառնիկ Հարությունի, Հունվարի 1, 1907 - Օգոստոսի 12, 2000) — ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում, 2000 թվականի օգոստոսի 22–ին։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929-ին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պատեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929-ից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938-ին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։
|
Մարո Մարգարյան (1915, դեկտեմբերի 22 - 1999, հունվարի 29) — հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի , ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից, աստղագետ Բենիամին Մարգարյանի քույրը։ Ծնվել է Շուլավեր (այժմ` Շահումյան ավան` Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935-ին։ 1967-84-ին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ռափայել Պատկանյանը (նոյեմբերի 8, 1830 - օգոստոսի 26, 1892) հայ գրող և մտավորական է։
ԿենսագրությունՌափայել Պատկանյանը ծնվել է նոյեմբերի 8, 1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892-ին Նոր Նախիջևանո
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Սարմեն (Արմենակ Սարգսի Սարգսյան, 1901, մարտի 1 - 1984, փետրվարի 18) - հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը` «Դեպի աստված», լույս է տեսել 1919-ին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Արշակ Հովհաննեսի Չոպանյան (1872- 1954) - հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է: Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի Մքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895-ին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը: Մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում։ 1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիր
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Համաստեղ (Համբարձում Կելենյան) (1895 -1966) — արևմտահայ բանաստեղծ է, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը։ Ծնվել է 1895 թվականին Խարբերդի Փերչենճ գյուղի մեջ, Թոթովենցի հայրենակիցն է։ Համաստեղը իր 1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշում է. «Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»։ 1913 թվականին հորը լսելով տեղափոխվել է ԱՄՆ, 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում, այդ տարիներն հենց Նյու Յորքում էլ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեին։
|
Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում,կրթություն ստացել է ծննդավայրում,ապա`Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում:Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ: Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը:Այստեղ նա գրել է 22 Ճառ, խրատական 5 թուղթ և այլ գրություններ: Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն:Ասելիքն ավելի հասկանալի դա
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Դաշտենց (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի (մայիսի 25, 1910, գ.Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթի Խութ–Բռնաշեն գավառ – մարտի 9, 1974, Երևան) ― հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940)։ 1965 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-ից 1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: Խաչիկ Դաշտենցը իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ոստանիկը ( Ոստանիկ Հովհաննիսյան) ծնվել է 1896 թվականին Ոզմում ( Վան), ծնողների գյուղից քաղաք տեղափոխվելու ժամանակ, Անգղ գետի եզերքին: Մանկությունը ինչպես և ամբողջ կյանքը անցել է թափառումների մէջ: Նախնական կրթությունը ստանում է Վանի Նորաշեն դպրոցում: Մի որոշ ժամանակ կաթոլիկների մոտ, ապա Ախթամար ու կրկին Վան: Արամյան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Էջմիածին և այնտեղից էլ Երևան, թեմական դպրոցի ավարտական քննություն ներկայացնելու համար: Վրա է հասնում առաջին համաշխարհային պատերազմը: Ոստանիկը կամավորական բանակի հետ անցնում է Վան, այդտեղից էլ Թիֆլիս, ուր գրավում է " Զինվոր” թերթի խմբագրի օգնականի պաշտոնը: Հայաստանի հանրապետության շրջանին ու դրանից հետո ուսուցչությամբ է զբաղվում Երևանում և Ղարաբաղում (Իրան): 1923 թվականին մեկնում է արտասահման և շուրջ տասը տարի Փարիզում մնալուց հետո, կրկին վերադառնում է Թեհրան և որպես ուսուցիչ պաշտունավարում է տեղի Դավթյան դպր
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Գրիգոր Զոհրապը (հունիսի 26, 1861 - 1915) հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ: Ծնվել է 1861 թվականին Կ.Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան, ապա Օրագյուղի Թարգմանչաց վարժարաններում: Այնուհետև սովորել է Լուսավորչյան վարժարանում: Գրել է «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը և «Ճիտին պարտքը», «Երջանիկ մահը», «Զաբուղոն» նովելները: Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։ Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան Բարունակի (Հունվար 20, 1919, Երևան - Օգոստոս 25, 2006) - հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։ Ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։ 1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։ Կապուտիկյա
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ստեղծագործություններից պահպանվել է միայն «Ողբք ի մահն Ջևանշենի մեծի իշխանին» պոեմը, որն ունի աշխարհիկ բովանդակություն: Պոեմում հեղինակը փառաբանում է Աղվանքի քաջ զորավար Ջևանշենին, որը դավադրաբար սպանվում է: Պոեմն ունի հայրենասիրական բովանդակություն, աչքի է ընկնում իր հերոսականությամբ և բանաստեղծական բարձր արվեստով: Այդ պոեմը Մովսես Կաղանկատվացին ներկայացրել է իր «Պատմություն Աղվանաց» գրքի մեջ` որպես աղբյուր ունենալով V – X-րդ դդ հայ պատմիչների գործերը և հայկական ձեռագրերը:
|
Ավետ (Ալֆրեդ) Տերտերյան (հուլիսի 29, 1929, Բաքու - դեկտեմբերի 11, 1994, Եկատերինբուրգ), հայ կոմպոզիտոր։ Ավետ Տերտերյանը ծնվել է սովետական Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Հայրը բժիշկ էր, սակայն հանդես էր գալիս օպերայում, որպես երգիչ։ Մայրը նույնպես, չնայած պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, սակայն հանդես էր գալիս, որպես երգչուհի։ [1] 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի կոնսերվատորիայում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Տերտերյանը վախճանվում է 1994–ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
|
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|