|
Գլխավոր » Ռազմական արվեստ
Պարսկաստանի գերիշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով սասանյան Վռամ IV թագավորը, հաստատելով հայ նախարարների ժառանգական իրավունքները, սահմանելով նրանց տիրույթների չափերը, ճանաչելով հողային սեփականության և ֆեոդալական հողատիրության գոյությունը Հայաստանում, 428 թվականին գահից զրկեց Արտաշես թագավորին և Արևելյան Հայաստանում ստեղծեց մարզպանություն։
|
Հեփթաղների դեմ պատերազմում պարտված Հազկերտ II-ը 450 թվականի աշնան վերջերին վերադառնում է Տիզբոն և ներման խոստումով ցանկանում է հայ ապստամբներին հնազանդեցնել։ Սակայն Հազկերտի այդ խոստումները հավատ չեն ներշնչում հայրենասեր հայ նախարարներին, որի համար էլ նրանք 450-451 թվականի ձմռանը լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տանում իրենց ռազմական ուժերը համախմբելու ուղղությամբ` նախապատրաստվելով ահեղ թշնամուն դիմադրելու։
|
Չնայած Ավարայրի ճակատամարտում հայերը ռազմական պարտություն կրեցին, սակայն 450—451 թվականների ապսաամբության քաղաքական և բարոյական նշանակությունը շատ մեծ էր։ Պարսիկ նվաճողները համոզվեցին, որ Հայաստանը և հայ ժողովրդին իրենց անսահմանափակ իշխանությանը ենթարկելը հեշտ գործ չէ։ Հայրենիքի անձնազոհ մարտիկները արյան գնով պաշտպանեցին հայրենի երկրի ներքին անկախությունը։ Հենց այդ բարենպ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Վահան Մամիկոնյանի մահից հետո, պարսկական արքունիքը որոշ ժամանակ Հայաստանի մարզպան էր նշանակում դարձյալ հայերից (Վարդ Պատրիկ, Մժեժ Գնունի), սակայն Խոսրով Նուշիրվան արքան վերստին վերականգնում է պարսից մարզպաններ նշանակելու կարգը և ցանկանում է մեկընդմիշտ լուծել հայկական հարցը՝ Հայաստանը Պարսկաստանի հետ ձուլելու միջոցով։
Դրությունը մխիթարական չէր նաև Արևմտյան Հայաստանում։ Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը ձգտում էր ոչնչացնել հայ նախարարների ռազմական ինքնուրույնությունը և սեփական
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|