Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Սարմեն
    15:53
    Սարմեն
    Սարմեն (Արմենակ Սարգսի Սարգսյան, 1901, մարտի 1 - 1984, փետրվարի 18) - հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։
    Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը` «Դեպի աստված», լույս է տեսել 1919-ին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ երգեր։
    Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում։

    Սարմենի երկերի մատենագրություն

    • Դաշտերը ժպտում են (բանաստեղծություններ), Լենինական, Պետհրատի 4-րդ տպարան, 1925, 15 էջ։
    • Թռիչք (բանաստեղծություններ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 167 էջ։
    • Լենին հսկան, Ե., Պետհրատ, 1937, 18 էջ։
    • Սեփո (պոեմ), Ե., Պետհրատ, 1939, 16 էջ։
    • Նվաճված երջանկություն (բանաստեղծություններ), Ե., Պետհրատ, 1939, 32 էջ։
    • Երգաստան, Ե., Հայպետհրատ, 1940, 272 էջ։
    • Նվեր, Ե., Հայպետհրատ, 1940, 10 էջ։
    • Հերոսական մահ (պոեմ), Հայպետհրատ, 1940, 32 էջ։
    • Երկու առակ, Ե., Պետհրատ, 1940, 11 էջ։
    • Աստղեր, Ե., Հայպետհրատ, 1942, 52 էջ։
    • Հայրենիք (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1944, 128 էջ։
    • Ծաղկունք (բանաստեղծություններ, պոեմներ), Ե., Հայպետհրատ, 1945, 149 էջ։
    • Սրտի ձայնով (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1947, 126 էջ։
    • Յոթ երջանիկներ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1950, 56 էջ։
    • Հատընտիր, Ե., Հայպետհրատ, 1951, 192 էջ։
    • Ծաղկաձոր (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1952, 64 էջ։
    • Կորած ձեռքեր (պոեմ), Ե., Հայպետհրատ, 1954, 28 էջ։
    • Գագաթների կարոտը (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1954, 160 էջ։
    • Հայրենի տուն (բանաստեղծություններ և պոեմներ), Ե., Հայպետհրատ, 1955, 228 էջ։
    • Կարոտի կրակներ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, «Մեսրոպ Մաշտոց» և «Սպանված սեր» պոեմները), Ե., Հայպետհրատ, 1957, 244 էջ։
    • Խոսող ծաղիկներ (բանաստեղծություններ, պոեմներ), Ե., Հայպետհրատ, 1958, 128 էջ։
    • Պիոներական էստրադա։ Նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի գործերից), Ե., Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
    • Երգեր (նոտաներով, հայերեն և ռուսերեն), Ե., Հայպետհրատ, 1959, 93 էջ։
    • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Ե., Հայպետհրատ, 1960, 480 էջ։
    • Հայոց սիրտ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, լեգենդներ, մանրանկարներ և «Լենինն ու բանաստեղծը» ու «Հայոսն ու Թարթլոսը» պոեմները), Ե., Հայպետհրատ, 1960, 287 էջ։
    • Բանաստեղծի աղբյուրը (բանաստեղծություններ, պոեմներ), Ե., Հայպետհրատ, 1961, 512 էջ։
    • Կենաց բաժակ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1963, 272 էջ։
    • Ծաղկավոր ձմեռ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1964, 202 էջ։
    • Երկեր 2 հատորով, հատոր 1, Ե., «Հայաստան», 1966, 431 էջ։
    • Երկեր 2 հատորով, հատոր 2, Ե., «Հայաստան», 1967, 292 էջ։
    • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Ե., «Լույս», 1967, 239 էջ։
    • Երազանք (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1969, 292 էջ։
    • Իմ հայրենի աղջիկները, Ե., «Հայաստան», 1971, 160 էջ։
    • Մանուկների աշխարհում (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1972, 100 էջ։
    • Քյոռօղլի, Ե., «Հայաստան», 1974, 96 էջ։
    • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Ե., «Հայաստան», 1974, 160 էջ։
    • Երկեր 2 հատորով, հատոր 1, Ե., «Հայաստան», 1976, 326 էջ։
    • Երկեր 2 հատորով, հատոր 2, Ե., «Հայաստան», 1977, 208 էջ։
    • Հայոս և Քարթլոս (պոեմ), Ե., «Սովետական գրող», 1979, 24 էջ։
    • Հայի աչքեր։ Մանրաքանդակ։ Երգեր ծովի, արևի ու գարնան։ Սիրապատում, Ե., «Սովետական գրող», 1980, 248 էջ։
    • Սիրտ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1981, 331 էջ։
    • Քյոռօղլի (պոեմ), Ե., «Սովետական գրող», 1981, 176 էջ։
    • Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է ԽՍՀՄ 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Ե., «Սովետական գրող», 1982, 184 էջ։
    • Մեսրոպ Մաշտոց (պոեմ), Ե., «Լույս», 1982, 24 էջ։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 1662 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: գրողներ, Սարմեն | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com