Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), (21.10.1863, Կ.Պոլիս–19.7.1934, Կ.Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։ 1879–ին ավարտել է Կ.Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ.Պոլիսի վարժարաններում։ Գրական–հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898–ին Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի(ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե.Տեմիրճիպաշյանին, Ռ.Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ.Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադրի հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական–մշակույթային կյանքին։ Գրական շրջանակներին Սիպիլը հայտնի է դարձել 1880–ական թթ. վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրատարակված չափածո և արձակ գործերով։ 1891–ին տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, իսկ 1902–ին՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Յոլքեր»–ը։ Սիպիլը երգել է սեր, հայրենիք, ընդանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույէ։ Սիպիլի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկավարժական–մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի»(1879) դասագիրքը, որը Հ.Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակել է «Թանգարան հատընտիր հատվածներու» ընթերցարանների հետ։
|