| 
				
			 Վեսպեր (Մարտիրոս Տիգրանի Դաբաղյան, 1893, ապրիլի 28 - 1977, սեպտեմբերի 20) - հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Վեսպերը աստղի անուն է, որով մկրտվել է բանաստեղծը դպրոցական տարիներին։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը` Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան դպրոցում, ապա պետական ուսուցչանոցում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։ Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Վեսպերի երկերի մատենագրությունԿայարաններ, Թիֆլիս, 1925, 94 էջ։Կենդանի և կրակե մարդկանց մեջ, Թիֆլիս, 1931, 112 էջ։Պայծառություն, Ե., Պետհրատ, 1936, 142 էջ։Մանուկների հետ, Ե., Պետհրատ, 1937, 27 էջ։Թելիկն ու Մելիկը, Ե., Պետհրատ, 1938, 7 էջ։Ուրախ իմ ձի, Ե., Պետհրատ, 1939, 8 էջ։Եղևնի, Ե., Պետհրատ, 1939, 206 էջ։Վեց հարված, Ե., Պետհրատ, 1940, 18 էջ։Մայիսյան վարդեր, Ե., Հայպետհրատ, 1941, 38 էջ։Նկարիչ հայրիկի խոստումը, Ե., Հայպետհրատ, 1942, 4 էջ։Այգն է բացվում, Ե., Հայպետհրատ, 1944, 67 էջ։Հիշատակ, Ե., «Սովետական գրող», 1948, 87 էջ։Առաջին աշուն, Ե., Հայպետհրատ, 1956, 172 էջ։Անձրև և արև, Ե., Հայպետհրատ, 1957, 63 էջ։Հրազդան, Ե., Հայպետհրատ, 1959, 261 էջ։Հորեղբոր սրինգ, Ե., Հայպետհրատ, 1960, 192 էջ։Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Վեսպերի մի քանի բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1960, 480 էջ։Արձակ էջեր, Ե., Հայպետհրատ, 1963։Մայրենի երգեր, Ե., «Հայաստան», 1965, 335 էջ։Շուշանի շափրակներ, Ե., «Հայաստան», 1968, 114 էջ։Մեր քաջ Դժիկոն, Ե., ՄՀայաստան», 1972, 54 էջ։Հատընտիր, Ե., «Հայաստան», 1973, 422 էջ։
 |