|
Գլխավոր » Գրողներ
Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (փետրվարի 15, 1885 թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ)– օգոստոսի 26, 1915 թ.) ― հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։Կրթությունը Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում (մինչև 1901–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։ Ռուբեն Սևակը և Հայոց Ցեղասպանությունը
|
Սուրբ Ներսես Շնորհալի, Ներսես Դ. (Կլայեցի, Երգեցող) (1102-13 Օգոստոս, 1173), միջնադարյան հայ բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի:Ծնվել է Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել: Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում` եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ: Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարնե
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան ) — հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ:
Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: Աշխատել է. 1955-58-ին լինոտիպիստ` Երևանի N2 տպարանում, 1958-62-ին` սրբագրիչ "Սովետական գրականություն" ամսագրում և Գրական թերթում: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած "Ահնիձոր" ակնարկով: ՍՍՀՄ գրողների միության անդամ1964 թվականից: 1995-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովեր
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
« 1 2 3 4 5 6 7 ... 10 11 » |
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|