Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի (28.4.1865, Զաքաթալա–31.3.1917, Թիֆլիս) ― հայ բանաստեղծ, թարգմանիչ։
    Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակորտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881–ի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883–ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885–ին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1246 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Թեքեյան Վահան Միհրանի (1878–1948) ― հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 2315 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ռուբեն Զարդարյան (1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս: Հրաչ Զարդարյանի հայրը:
    Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն: 1892-1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903-1904): 1905-1908-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» օրաթերթը:
    Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թեր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1159 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), (21.10.1863, Կ.Պոլիս–19.7.1934, Կ.Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
    1879–ին ավարտել է Կ.Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ.Պոլիսի վարժարաններում։ Գրական–հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898–ին Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի(ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե.Տեմիրճիպաշյանին, Ռ.Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ.Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադրի հետևել և արձագանքել ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1022 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Վեսպեր (Մարտիրոս Տիգրանի Դաբաղյան, 1893, ապրիլի 28 - 1977, սեպտեմբերի 20) - հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Վեսպերը աստղի անուն է, որով մկրտվել է բանաստեղծը դպրոցական տարիներին։
    Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը` Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան դպրոցում, ապա պետական ուսուցչանոցում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։ Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 908 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Վահրամ Ալազան (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև` Գարբուզյան, 1903, մայիսի 6 (նոր տոմարով` մայիսի 19) Վան -1966, մայիսի 17, Երևան) – հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
    Վ. Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։
    Վահրամը անձամբ տեսավ և ապրեց հայոց ցեղասպանության ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրեց ծնողներին, մի կերպ հասավ Երևան և ապաստան գտավ որբանոցում։ Այստեղ նա ուսմանը զուգընթաց, մասնագիտացավ գրաշարության մեջ։
    1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1215 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Գառզու (Ժան Գառզու, նաև Զուլումյան Գառնիկ Հարությունի, Հունվարի 1, 1907 - Օգոստոսի 12, 2000) — ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։
    Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում, 2000 թվականի օգոստոսի 22–ին։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929-ին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պատեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929-ից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938-ին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։
    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտվել է: 2073 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Մարո Մարգարյան (1915, դեկտեմբերի 22 - 1999, հունվարի 29) — հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի , ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից, աստղագետ Բենիամին Մարգարյանի քույրը։
    Ծնվել է Շուլավեր (այժմ` Շահումյան ավան` Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935-ին։ 1967-84-ին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
    Մ. Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1683 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ռափայել Պատկանյանը (նոյեմբերի 8, 1830 - օգոստոսի 26, 1892) հայ գրող և մտավորական է։

    Կենսագրություն

    Ռափայել Պատկանյանը ծնվել է նոյեմբերի 8, 1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892-ին Նոր Նախիջևանո ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1277 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Սարմեն (Արմենակ Սարգսի Սարգսյան, 1901, մարտի 1 - 1984, փետրվարի 18) - հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։
    Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը` «Դեպի աստված», լույս է տեսել 1919-ին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1657 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    « 1 2 3 4 ... 16 17 »
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com