Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հուլիս » 29
    Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի (28.4.1865, Զաքաթալա–31.3.1917, Թիֆլիս) ― հայ բանաստեղծ, թարգմանիչ։
    Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակորտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881–ի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883–ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885–ին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1190 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Թեքեյան Վահան Միհրանի (1878–1948) ― հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 2250 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ռուբեն Զարդարյան (1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս: Հրաչ Զարդարյանի հայրը:
    Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն: 1892-1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903-1904): 1905-1908-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» օրաթերթը:
    Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թեր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1105 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), (21.10.1863, Կ.Պոլիս–19.7.1934, Կ.Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
    1879–ին ավարտել է Կ.Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ.Պոլիսի վարժարաններում։ Գրական–հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898–ին Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի(ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե.Տեմիրճիպաշյանին, Ռ.Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ.Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադրի հետևել և արձագանքել ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 966 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Վեսպեր (Մարտիրոս Տիգրանի Դաբաղյան, 1893, ապրիլի 28 - 1977, սեպտեմբերի 20) - հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Վեսպերը աստղի անուն է, որով մկրտվել է բանաստեղծը դպրոցական տարիներին։
    Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը` Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան դպրոցում, ապա պետական ուսուցչանոցում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։ Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 867 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Վահրամ Ալազան (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև` Գարբուզյան, 1903, մայիսի 6 (նոր տոմարով` մայիսի 19) Վան -1966, մայիսի 17, Երևան) – հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
    Վ. Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։
    Վահրամը անձամբ տեսավ և ապրեց հայոց ցեղասպանության ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրեց ծնողներին, մի կերպ հասավ Երևան և ապաստան գտավ որբանոցում։ Այստեղ նա ուսմանը զուգընթաց, մասնագիտացավ գրաշարության մեջ։
    1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1144 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Գառզու (Ժան Գառզու, նաև Զուլումյան Գառնիկ Հարությունի, Հունվարի 1, 1907 - Օգոստոսի 12, 2000) — ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։
    Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում, 2000 թվականի օգոստոսի 22–ին։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929-ին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պատեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929-ից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938-ին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։
    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտվել է: 1946 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Մարո Մարգարյան (1915, դեկտեմբերի 22 - 1999, հունվարի 29) — հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի , ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից, աստղագետ Բենիամին Մարգարյանի քույրը։
    Ծնվել է Շուլավեր (այժմ` Շահումյան ավան` Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935-ին։ 1967-84-ին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
    Մ. Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1621 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ռափայել Պատկանյանը (նոյեմբերի 8, 1830 - օգոստոսի 26, 1892) հայ գրող և մտավորական է։

    Կենսագրություն

    Ռափայել Պատկանյանը ծնվել է նոյեմբերի 8, 1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892-ին Նոր Նախիջևանո ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1213 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Սարմեն (Արմենակ Սարգսի Սարգսյան, 1901, մարտի 1 - 1984, փետրվարի 18) - հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։
    Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը` «Դեպի աստված», լույս է տեսել 1919-ին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1578 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Արշակ Հովհաննեսի Չոպանյան (1872- 1954) - հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է:
    Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի Մքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895-ին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը: Մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում։
    1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 992 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Համաստեղ (Համբարձում Կելենյան) (1895 -1966) — արևմտահայ բանաստեղծ է, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը։
    Ծնվել է 1895 թվականին Խարբերդի Փերչենճ գյուղի մեջ, Թոթովենցի հայրենակիցն է։
    Համաստեղը իր 1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշում է.
    «Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»։
    1913 թվականին հորը լսելով տեղափոխվել է ԱՄՆ, 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում, այդ տարիներն հենց Նյու Յորքում էլ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեին։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 972 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում,կրթություն ստացել է ծննդավայրում,ապա`Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում:Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ: Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը:Այստեղ նա գրել է 22 Ճառ, խրատական 5 թուղթ և այլ գրություններ: Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն:Ասելիքն ավելի հասկանալի դա ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1320 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Դաշտենց (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի (մայիսի 25, 1910, գ.Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթի Խութ–Բռնաշեն գավառ – մարտի 9, 1974, Երևան) ― հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր:
    Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940)։ 1965 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-ից 1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
    Խաչիկ Դաշտենցը իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 986 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ոստանիկը ( Ոստանիկ Հովհաննիսյան) ծնվել է 1896 թվականին Ոզմում ( Վան), ծնողների գյուղից քաղաք տեղափոխվելու ժամանակ, Անգղ գետի եզերքին: Մանկությունը ինչպես և ամբողջ կյանքը անցել է թափառումների մէջ: Նախնական կրթությունը ստանում է Վանի Նորաշեն դպրոցում: Մի որոշ ժամանակ կաթոլիկների մոտ, ապա Ախթամար ու կրկին Վան: Արամյան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Էջմիածին և այնտեղից էլ Երևան, թեմական դպրոցի ավարտական քննություն ներկայացնելու համար:

    Վրա է հասնում առաջին համաշխարհային պատերազմը: Ոստանիկը կամավորական բանակի հետ անցնում է Վան, այդտեղից էլ Թիֆլիս, ուր գրավում է " Զինվոր” թերթի  խմբագրի օգնականի պաշտոնը: Հայաստանի հանրապետության շրջանին ու դրանից հետո ուսուցչությամբ է զբաղվում Երևանում և Ղարաբաղում (Իրան): 1923 թվականին մեկնում է արտասահման և շուրջ տասը տարի Փարիզում մնալուց հետո, կրկին վերադառնում է Թեհրան և որպես ուսուցիչ պաշտունավարում է տեղի Դավթյան դպր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 664 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Գրիգոր Զոհրապը (հունիսի 26, 1861 - 1915) հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ:
    Ծնվել է 1861 թվականին Կ.Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան, ապա Օրագյուղի Թարգմանչաց վարժարաններում: Այնուհետև սովորել է Լուսավորչյան վարժարանում:
    Գրել է «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը և «Ճիտին պարտքը», «Երջանիկ մահը», «Զաբուղոն» նովելները:
    Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
    Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1467 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան Բարունակի (Հունվար 20, 1919, Երևան - Օգոստոս 25, 2006) - հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։

    Ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։

    1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։

    Կապուտիկյա ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 945 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ստեղծագործություններից պահպանվել է միայն «Ողբք ի մահն Ջևանշենի մեծի իշխանին» պոեմը, որն ունի աշխարհիկ բովանդակություն: Պոեմում հեղինակը փառաբանում է Աղվանքի քաջ զորավար Ջևանշենին, որը դավադրաբար սպանվում է: Պոեմն ունի հայրենասիրական բովանդակություն, աչքի է ընկնում իր հերոսականությամբ և բանաստեղծական բարձր արվեստով: Այդ պոեմը Մովսես Կաղանկատվացին ներկայացրել է իր «Պատմություն Աղվանաց» գրքի մեջ` որպես աղբյուր ունենալով V – X-րդ դդ հայ պատմիչների գործերը և հայկական ձեռագրերը:

    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1277 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ավետ (Ալֆրեդ) Տերտերյան (հուլիսի 29, 1929, Բաքու - դեկտեմբերի 11, 1994, Եկատերինբուրգ), հայ կոմպոզիտոր։
    Ավետ Տերտերյանը ծնվել է սովետական Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Հայրը բժիշկ էր, սակայն հանդես էր գալիս օպերայում, որպես երգիչ։ Մայրը նույնպես, չնայած պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, սակայն հանդես էր գալիս, որպես երգչուհի։ [1] 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի կոնսերվատորիայում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Տերտերյանը վախճանվում է 1994–ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
    երտերյանի երաժշտություն ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտվել է: 879 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 29.07.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com