Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 07
    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտվել է: 2612 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Բագրատունիներ հայ, նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին։ Vդ. վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII-VIIIդդ. Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ VIIդ. հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689)։ Այս շրջանում Բագրատունիները մեծ ազդեծություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IXդ. կեսեր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտվել է: 1659 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մ.թ.ա. VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտվել է: 1742 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Պարթև Արշակունիներ՝ Պարթևական թագավորության կառավարող հարստություն մ.թ.ա. մոտ 248 – մ.թ. 224։ Ըստ ավանդության, Արշակունիների հիմնադիր թագավորն ու տոհմապետը եղել է սկյութական ապարն կամ պարն ցեղի առաջնորդ Արշակը։ «Արշակ» անունով պարթևական թագավորի գոյությունը պատմականորեն չի հաստատվում։ Արդի պատմագիտությունը Արշակունիների հիմնադիր թագավոր է համարում Տրդատ I–ին, որից սկսած պարթևական բոլոր թագավորները կրել են «Արշակ» (պարսկերեն՝ Առաշք կամ Աշք) տիտղոսը։ Պարթև Արշակունիներից էին սերում հայ և մազքթաց Արշակունիները։ Պարթև արշակունիների ճշգրիտ ժամանակագրությունը դեռ վիճելի է։

    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտվել է: 1435 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Մամիկոնյաններ, նախարարական տոհմ Հայաստանում։ Խոսրով Ա Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ IVդ. սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IVդ. վերջին, երբ կենտրոնական իշխանութնունը թուլացել էր, հայ Արշակունիների գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում Մեծ Հայքի թագավորության ամբողջության համար։Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ։ Vդ. 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դար ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտվել է: 1104 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Բզնունիներ, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բզնունիների նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը։ Տոհմի ժառանգական տիրույթը եղել է Բզնունիք գավառը։ Զորանամակի համաձայն, Բզնունիները Հայոց արքունիքին տվել են 3000 հեծյալ։ Մովսե Խորենացու վկայութամբ՝ 330 թ–ին Հայոց թագավոր Տրդատ Գ–ի մահից հետո, երբ Հայաստանում ստեղծվել էր ժամանակավոր անիշխանություն, միմյանց դեմ կռիվներում երեք նախարարական տոհմ՝ Բզնունիները, Մանավազյանները և Որդունիները, ոչնչացան մեկը մյուսի ձեռքով։ 330–ական թթ. Բզնունիների նահապետ Դանաբենը դավաճանել է հայրենիքին, որի համար Վաչե Մամիկոնյան սպարապետը և Վահան Ամատունի իշխանը նրան ձեռբակալել են, մահապատժի ենթարկել, իսպառ բնաջնջել Բզնունիների տոհմը, կալվածները վերածել սեփականության, այնուհետև հանձնել Բզնունի եպիսկոպոսին։ Այս պատճառով Բզնունիների տիրույթները հիշվում են կաթողիկոս ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտվել է: 977 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Արծրունիներ` հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացու, Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Սակայն ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից. Արծրունիների նախնիները եկել են Մեծ Աղբակ Աղձնիքից (տե՛ս Армен Петросян. Армянский эпос и мифология): Արշակունի և Արտաշեսյան Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմա–քաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն էր Մարդպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և Պարսկաստանի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան IVդ. Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորական տներ | Դիտվել է: 919 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապա ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորներ | Դիտվել է: 3476 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ռուբեն Ա (Ռուբեն Առաջին) (1025 - 1095)՝ Կիլիկիայի Հայոց իշխան (1080 - 1095), Կիլիկիայի Հայոց Թագավորության Ռուբինյան հարստության հիմնադիրը։ Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։ 1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավ։ Ռուբենի գահը ժառանգեց իր որդին՝ Կոստանդինը (Կոստանդին Ա)։
    Կատեգորիա: Թագավորներ | Դիտվել է: 863 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվո ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորներ | Դիտվել է: 1156 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդը իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա– Վանը։ Մ.թ.ա. 585-550 Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորներ | Դիտվել է: 1978 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ara gexecik & Shamiram
    Արա Գեղեցիկ, մեռնող և հարություն առնող աստվածություն հայ դիցաբանության մեջ։ Համանման է Թամմուզի և Ադոնիսի պաշտանմունքի, արգասավորության, ռազմի և ջրի պաշտամունքի հիմնական գծերը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Արային նվիրված է տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Արագած, Արայի լեռ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորներ | Դիտվել է: 2303 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Արգիշտի Ա (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ. թ. ա. 764)- Ուրարտուի թագավոր մոտ մ. թ. ա. 786 թվականից: Մենուա թագավորի որդին և հաջորդը:
    Տարեգրություն

    Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը:
    Արշավանքները

    Գահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար: Արգիշտի Ա-ն նախ միավորել դեռևս անկախ կյանքով ապրող Դիաուեխի (Տայք), Ջաբախա (Ջավախք), Կատարզա, Իգանի (Չըլդր լճի շրջան), Էր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Թագավորներ | Դիտվել է: 1475 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան – Ապրիլ 25, 1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։

    Կենսագրությունը

    Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1445 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Վիլյամ Արմենակի Սարոյանը (անգլերեն՝ William Saroyan, Օգոստոսի 31 1908 - Մայիսի 18 1981)՝ ամերիկահայ գրող է: Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: 
    Կենսագրություն
     
    Առաջին անգամ տպագրվել է 1933-ին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռաս ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1314 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Վախթանգ Անանյան ( 1905 - 1980) – հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1968)։

    Կենսագրություն

    Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին), Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյու ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1626 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Բանաստեղծություններ 
    Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (Հունվար 28, 1885 - Հունվար 7, 1920) ― նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։ 
    Կենսագրությու ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1063 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Սիամանթոն(Ատոմ Յարճանյան) (1878 - 1915) ― արևմտահայ բանաստեղծ, բանասեր։

    Սիամանթոն ծնվել է 1878 թ. հունվարի 1-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։ 1892 թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնտեղ նա երկու տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, իսկ այնուհետև Պերպերյան վարժարանում։

    1896 թ. Հայկական արյունալի ջարդերից հարկադրված փախչում է Եգիպտոս՝ դպրոցը չավարտած։ 1897 թ. Սիամանթոն մեկնում է Եվրոպա ժնևի քոլե ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1346 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     

    Վարդան Մամիկոնյանը (ծննդյան թիվն անհայտ- 451թ. մայիսի 26) -- 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ։

    Ըստ Եղիշեի՝ Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատար: Այդ ճակատամարտը տեղի ունեցավ 451 թվականին, Հայաստանի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում: Հայոց բանակը բաղկացած էր 66,000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 300,000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Պատերազմը վերջացավ ի նպաստ պարսիկներին, սակայն նրանք չկարողացան կրոնափոխ դարձնել հայերին: Բարոյական հաղթանակը հայերինն էր: Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում: Հետագայում նա դասվել է սրբերի շարքը:
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1348 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Կենսագրություն

    Ծնվել է 1865թ. Արևմտյան Հայաստանի Տուրուբերան նահանգի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։

    1890-ականերին ամուսինը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն իր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1490 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Պերճ Պռոշյան (Տեր–Առաքելյան Հովհաննես Ստեփանի, 1837, գ.Աշտարակ–23.11.1907, Բաքու, թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը), հայ գրող։

    Կենսագրություն

    Ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-52), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ո ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1078 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Ծնվել է դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

    Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883–ին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործականարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

    1884–ին «Արձագանք» շ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1378 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Դուրյան (Զըմպայան) Պետրոս Աբրահամի [ 20.5(1.6).1851, Սկյուտար, Կ. Պոլիս – 21.1(2.2). 1872, Կ.Պոլիս], հայ բանաստեղծ, դրամատուրգ։
    Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867)։ Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր, «Մակբեթ» ևն)։ 1869–ին և 1871–ին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բա ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1382 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) (Դեկտեմբերի 31, 1900 - Հուլիսի 11, 1969, Երևան)— հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։ 
    Կենսագրություն
     
    Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում: Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում։ Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո ստանում է համալսարանական կրթություն և դառնում ճանաչված գրող։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (19 ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1240 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1.3.1867, Թիֆլիս-13.7.1933, Թիֆլիս) ― հայ գրող է։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։

    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1483 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    ՍԵդա Մելքոնյան,Մոնթե Մելքոնյան և Լեվոն Մկրտչյան (Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993) — Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:

    1991թ. –ի սկզբին հիմնել է "Հայրենասիրական’’ ջոկատը: 1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար: Զոհվել է 12.06.1993 Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում: Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գի¬տա¬կից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների,հայոց ցեղասպանության ճանաչ¬ման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրա¬պետւմ եր 8 լեզուների: 1980 թվականից ան ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1151 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Միքայել Նալբանդյանը (1829 թ. նոյեմբերի 14-1866 թ. մարտի 31) հայ գրող և բանաստեղծ է։ Նալբանդյանը գրողն է «Մեր Հայրենիք» ազգային հիմնի։

    Կենսագրություն

    Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընթանիքում։ Սովորել է հա ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1399 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Մովսես Խորենացի (Հունվարի 13, 410 թ. - 488 թ.), Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր և այլ պատվանուններով:

    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Պատմիչներ | Դիտվել է: 6148 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Մեծարենց Միսաք Կարապետի (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886, գ.Բինկյան (Արևմտյան Հայաստան, Ակն քաղաքին մերձ)–22.6.1908, Կ.Պոլիս) ― հայ բանաստեղծ։

    Կենսագրություն

    Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մե ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1208 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)



    Մուրացան (իսկականը՝ Գրիգոր Տեր–Հովահաննիսյան, 1.12.1854, Շուշի–30.8.1908, Թիֆլիս) ― հայ գրող։

    Կենսագրություն

    Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է մասնավոր դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել Շուշիի թեմականում, որն ավարտել է 1873–ին։ Մեկ տարի կատարելագործվել է ֆրանսերենի իմացությունը, երկու տարի հայոց լեզու և պատմություն ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանեի դպր ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1483 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Բանաստեղծություններ
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1463 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ղազար Փարփեցի (մոտ 442–VIդ. սկիզբ), հայ պատմիչ։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ(Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզապան [[Վահան Մամիկոնյան|Վահան Մամիկոնյանի] ]քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470–ին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486–ին եղել է Սյունիքում։ 486–ին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորոկանության թշնամություն ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Պատմիչներ | Դիտվել է: 3228 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Բանաստեղծություններ
    Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 27, 1915 - Մարտ 14, 1984) - հայ մեծանուն բանաստեղծ։

    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 2752 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Ստեղծագործություններ
    Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 - Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ 
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1582 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Levon shant
    Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան. 1869, Կ.Պոլիս–29.11.1951, Բեյրութ) - հայ գրող,անվանի դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ։

    Կենսագրություն

    Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանու ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1377 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Հովհաննես Բաղրամյան, (ռուսերեն՝ Иван Христофорович Баграмян) Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան (Դեկտեմբեր 2, 1897 - Սեպտեմբեր 21 1982), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի (Ռուսերեն՝ Ованес Хачатурович)։ Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (հայկական Գանձակ /ադրբեջաներեն՝ Գյանջա/ (հետագայում՝ Կիրովաբադ) նահանգում՝ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության) տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։

    1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1187 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Բանաստեղծություններ 
    Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 1 (նոր տոմարով՝ մարտ 13)- 1937, նոյեմբերի 27) - հայ բանաստեղծ: 
    Գրական անունը
     Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանճյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անու ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1954 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Խաչատուր Աբովյանը (Հոկտեմբեր 15, 1809 - անհետացել է 1848) հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։

    Կենսագրություն

    Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում, 1809 թվին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1516 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Խնկո Ապեր (Խնկոյան Աթաբեկ Հովհաննեսի, 19.10.1870, Սպիտակ–8.10.1935, Երևան) ― հայ խորհրդային մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910–ին եղել է ուսուցիչ։ 1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս.Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» պարբերականներին։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր», լույս է տեսել 1890։ Խորհրդային կարգեր հաստատելուց հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակույթային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ։ Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքի հեղինակ է։ Առավել հա ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1619 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Արեւմտահայերէն տարբերակ՝ Դանիէլ Վարուժան Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (Ապրիլ 20, 1884 - Օգոստոս 26, 1915) ― 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ: Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը: Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1246 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Դրաստամատ Կանայան (Մայիսի 31, 1884, Իգդիր - Մարտի 8, 1956, Բոստոն) — հայ ժողովրդի հաղթական հերոսներից մեկը, հայ ֆիդայի, Հայաստանի Առաջին Հանրապետության քաղաքական գործիչ։ Դրոն եղել է դաշնակցական։ Ծավալել է քաղաքական, պետական, ռազմական, կուսակցական լայնծավալ գործունեություն։ Դրոն վերացրել է Արևելահայության եղեռագործ գեներալ-նահանգապետ Նակաշիձեին։

    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1613 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Դավիթ Բեկ (ծննդյան թ. անհայտ– 1728), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։

    Պատմական ակնարկ

    Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1 ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1104 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    «Գևորգ Մարզպետունին» հայկական հանրահայտ գրող Մուրացանի հայտնի վեպերից է: Առաջին անգամ տպվել է 1896 թվականին, իսկ առանձին գիրք դուրս է եկել միայն 1912 թվականին: Ռուսերեն լեզվով առաջին անգամ թարգմանվել է 1963 թվականին: Հեղինակը իր վեպում նկարագրել է X դարի իրադարձությունները Հայաստանում, երբ երկիրը գտնվում էր թշնամի հագարացիների լծի տակ, և պատերազմները անխուսափելի էին: Հայաստանի թագավորը այդ ժամանակ հզոր արքա Աշոտ Երկաթն էր, որը առասպել էր դարձել ժողովրդի համար, երբ կարողացավ իր գահակալության ժամանակ ջարդել բոլոր թշնամական զորքերը: Նա վրեժխնդիր եղավ իր հոր համար, նախկին թագավոր Սմբատ Բագրատունու, որին մահապատժի էին ենթարկել արաբները, դավաճան Գագիկ Արծրունու օգնությամբ: Այս ամենի մա ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1693 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Դավիթ Անհաղթ (ծն. և մահ. թթ. անհայտ)՝ V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։

    Կյանքը

    Դավիթ Անհաղթի մասին պահպանվել են շատ քիչ տեղեկություններ։ Ըստ հին հայկական աղբ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Փիլիսոփաներ | Դիտվել է: 2804 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Գուրգեն Գրիգորի Մահարի (Օգոստոսի 1, 1903, Վան- Հունիսի 17, 1969, Պալանգա, Լիտվա), թաղվել է Երևանում) - հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ 
    Կենսագրություն
     
    Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում: Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն: Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության փոխեց նրա ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1954 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Գևորգ Էմին, (Սեպտեմբեր 30, 1919 – Հունիս 11, 1998) - հայ գրող, բանաստեղծ։ Ծնվել է Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: 1940-ին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը: 1942-1944-ին ծառայել է խորհրդային բանակում: 1949-1950-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56-ին` ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում: 1951-54-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-72-ին` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը:

    "Գևորգ Էմին, Իմ մասին”: -Այն բանի համար, որ ես այսոր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին:Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտութ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 981 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան) (1870 կամ 1871 - 1907) - հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։ Ծնվել է Սասունի Բսանաց գավառի Մըկթենք գյուղում։ Սովորել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում։ Եղել է Հալեպու ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1414 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)


    Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ժամանակավորապես դաշնակցական գործիչ: Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում:

    Ընդհանուր

    «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնե ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1840 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     

    Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, Հունիս 13, 1899, Գորիս – 1937) ― հայ խորհրդային գրող, կինոդրամատուրգ, բանասեր, թարգմանիչ, գյուղատնտես։ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1501 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ագաթանգեղոս

    Ագաթանգեղոս (5-րդ դար) հայ գրականության Ոսկե Դարի գրող-պատմիչ։

    Ագաթանգեղոս նշանակում է «բարի հրեշտակ», բարի լրաբեր, տիրոջ կողմից ուղարկված ավետաբար և նրա թողած «Հայոց պատմությունը» իր բովանդակությամբ կարծես համապատասխանում է այդ նշանակությանը։ «Հայոց պատմության» նյութը չորրորդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ թագավորի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին (այլ կարծիքով՝ 314 թ.) ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Պատմիչներ | Դիտվել է: 2435 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

     
    Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ (Անդրանիկ Փաշա) , (1865 - 1927), Հայ ֆիդայապետ / հայդուկապետ /, զորահրամանատար և Ազգային հերոս։ Հայոց Ազատագրական Շարժման խորհրդանիշներից մեկը։ 
    Կենսագրություն
     
    Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շո ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտվել է: 1916 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Avetiq Isahakyan
    Բանաստեղծություններ
    Ավետիք Իսահակյան Սահակի (Հոկտեմբեր 30, 1875, Ալեքսանդրապոլ - Հոկտեմբեր 17, 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: Գրողներ | Դիտվել է: 1338 | Ավելացրեց: armhistory | Ամսաթիվ: 07.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com